Գլխավոր Ավելին

Անվտանգ Ամանոր․ 10 խորհուրդ օրթոպեդ-վնասվածքաբան Էրիկ Քոսյանից

Շատ սպասված ձյունն արդեն տեղացել է, և ձմեռային եղանակային պայմաններն իրենց հետ բերում են նաև անվտանգության պահպանման կարևոր կանոններ։ Վնասվածքներից խուսափելու և ձմեռն անհոգ վայելելու համար «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օրթոպեդ-վնասվածքաբան Էրիկ Քոսյանը ներկայացնում է մի շարք օգտակար խորհուրդներ։

  1. Կրել հարմարավետ կոշիկներ՝ լայն, ռելյեֆային և չսահող ներբաններով։
  2. Սառույցի վրա քայլել դանդաղ՝ փոքր քայլերով։
  3. Տարեց անձանց խորհուրդ է տրվում ձյան և սառույցի պայմաններում օգտագործել ձեռնափայտ կամ հենակ։
  4.  Սառած մակերեսով քայլելիս ձեռքերը պահել ազատ՝ խուսափելով ծանր պայուսակներ կրելուց։
  5. Ընկնելու դեպքում խուսափել ձեռքերը առաջ պարզելուց, փոխարենը փորձել կծկել մարմինը՝ վնասվածքի ռիսկը նվազեցնելու համար։
  6. Ձմեռային սպորտաձևերով զբաղվելիս պարտադիր օգտագործել համապատասխան պաշտպանիչ միջոցներ։
  7. Ցրտահարություններից խուսափելու համար կրել եղանակին համապատասխան տաք և շերտավոր հանդերձանք։
  8. Առավել ուշադիր լինել աստիճանահարթակներով բարձրանալիս կամ իջնելիս։
  9.  Խուսափել ալկոհոլի չարաշահումից, որը նվազեցնում է զգոնությունն ու հավասարակշռությունը։
  10.  Խուսափել շատ երկար վերարկուների կրումից, հատկապես հանրային տրանսպորտից իջնելիս, քանի որ դրանք կարող են սայթաքման պատճառ դառնալ։
×
facebook sharing button facebook